Բաժիններ՝

Անհայտ անձն ուժգին հրել է շտապօգնության մեքենայի վարորդի դուռը, և վարորդի ոտքը մնացել է դռան տակ

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է Բաղանիս գյուղ` մի տղամարդու բուժօգնություն ցույց տալու, որտեղ անհայտ անձն ուժգին հրել է շտապօգնության մեքենայի վարորդի դուռը, և վարորդի ոտքը մնացել է դռան տակ:
Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բաղանիս գյուղում վարորդին մարմնական վնասվածք պատճառել է 1989 թ. ծնված Ալեն Ս.-ն՝ «շտապօգնության» մեքենայի դուռը վրդովված հրելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս