Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի իրականացրել: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին՝ ի վերջո, Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն եղե՞լ է, թե՞ ոչ, ԱԱԾ պետը պատասխանեց. «Ոչ»։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Միսակ Դավթյանի մահվան կապակցությամբ:
Հունիսի 28-ին, ժամը 11:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կրուպսկայա փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն ավարտել է ելույթները պորտուգալական «Մարիտիմու»-ում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին:
2014 թվականից ի վեր Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածները հանգեցրել են 939 խաղաղ բնակիչների զոհվելուն:
««Աստղիկ» ԲԿ-ում, այո՛, խնդիրներ կան, որ թերհայտարարագրում են իրական աշխատավարձի մեծությունը, և այդ մասով նաև այս ոլորտում են անընդհատ աշխատանքներ իրականացվում։ Դրա արդյունքում «Աստղիկ» ԲԿ-ի կողմից օրեր առաջ ՊԵԿ է ներկայացվել ճշգրտված հաշվարկ, որի արդյունքում շուրջ 38 մլն դրամի լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել»:
Հունիսի 28-ին, ժամը 10:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի Սարի թաղի փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը խոսել է Դանիայի հետ առաջիկա խաղի մասին:
ՀՀ Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի «Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքը բաժնի 1.1 կետի «Անշարժ գույքի տեսակը» սյունակում տեխնիկական վրիպակի պատճառով…
Հնդկաստանի Մումբայ քաղաքում հունիսի 28-ին կործանվել է երկրի Ութար Փրադեշի նահանգի կառավարությանը պատկանող King Air C90 ինքնաթիռը:
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց բացահայտել, թե ինչ ցուցմունք է տվել Ազգային անվտանգության ծառայությունում 11 սուպերմարկետներին ԱՁ-ների միջոցով գործելու թույլտվության տրամադրման գործով։
Հաշվի առնելով, որ շարունակվում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման շրջանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հունիսի 28-ին կայացել են հերթական խորհրդակցությունները՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր կառավարությունը մտադիր չէ հրաժարական տալ երկրում առկա տնտեսական խնդիրների կապակցությամբ:
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2017 թ. հոկտեմբերի 19-ի «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպելու մասին» N 1330-Ա որոշումը:
Ինչպես խոստացել եմ, շարունակում եմ «Ո՞վ է վերահսկում դպրոցների կայքերի համապատասխանությունը ՀՀ կառավարության որոշման պահանջներին» նախորդ հոդվածը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի՝ նոր ժամանած ավելի քան 500 զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են անվավոր եւ զրահատանկային ռազմական տեխնիկայի վարման պարապմունքները շոգ կլիմայի «էքստրեմալ» պայմաններում:
Իրանի Աբադանի նահանգի խոշոր նավթամշակման գործարանում բռնկած հրդեհից մարդ է զոհվել, վիրավորվել է 18 հոգի:
Արդշինբանկի հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել ՀՀ տարածքում դրամական փոխանցումներ հաշված րոպեների ընթացքում Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում տեղակայված ինքնասպասարկման սարքերի միջոցով՝ նշելով միայն ստացողի անուն և ազգանուն:
ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարությունը ցանկանում է արհեստական ինտելեկտն օգտագործել ռազմական տեխնիկայի աշխատանքը հսկելու համար, որպեսզի ժամանակին կանխի անսարքությունները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերն առաջիկայում շինարարական աշխատանքներ կիրականացնեն հանրապետության տարբեր մարզերում: Երկկողմ գործակցության պայմանագրով, կողմերն ընթացիկ տարում կշարունակեն բնակարանաշինության ծրագրով ստանձնած առաքելությունը:
Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:
ՀՀ վարչապետն ապագայում կունենա մեկ նստավայր, և Բաղրամյան 26-ը կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարեց դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման հետ կապված առաջիկայում քննարկումներ անցկացնել ոլորտի մասնագետների և հանրության հետ՝ ներկայացնելով դրա նպատակները:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքում հունիսի 27-ին հրապարակվել է ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործունեության շուրջ հետաքննություն իրականացնող անկախ հանձնաժողովի զեկույցը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը։
Ամերիկացի զինծառայողները եւ բրիտանացի ջրասուզակները միացել են որոնողափրկարարական աշխատանքներին Թաիլանդի Չիանգրայի նահանգի լեռնային պարկի քարանձավի շրջանում, որտեղ մի քանի օր առաջ կորել է ֆուտբոլի պատանեկան թիմը:
Արթուր Ս.-ն և Պարգև Ա.-ն հրավիրվել են Տավուշի բաժին, տվել խոստովանական բացատրություններ: