«Մենք կարողացանք մեկ մեծ քայլ առաջ գնալ՝ նաև հոգեբանական տեսանկյունից». Մասկերանո
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն Նիգերիային հաղթելուց հետո (2:1) խոսել է իրենց հաղթանակի և փլեյ-օֆֆի մասին:
«Կան ահռելի քանակության բաներ, որ մենք պետք է ուղղենք մինչև հաջորդ խաղը՝ հաշվի առնելով նաև այս խաղում տեղի ունեցածը: Պետք է նշել, որ մենք պայքարեցինք մինչև վերջ և պարգևատրվեցինք: Այսօր ես զգացի իսկական ուրախություն: Մենք կարողացանք մեկ մեծ քայլ առաջ գնալ՝ նաև հոգեբանական տեսանկյունից:
Պետք է վերականգնվել և հանգստանալ, քանի որ մենք չպետք է մոռանանք, որ մի քանի օրից հանդիպելու ենք լավ և ֆիզիկապես շատ ուժեղ մի հավաքականի հետ, որն ունի բարձր մակարդակի տեխնիկական և մարտավարական բնութագրեր»,- նշել է Մասկերանոն:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Ֆրանսիա-Արգենտինա խաղը կկայանա հունիսի 30-ին:
Սիրարփի Աղաբաբյան