Բաժիններ՝

«Խորվաթիան մեր ամենաուժեղ մրցակիցն էր այս առաջնությունում». Գիլֆի Սիգուրդսոն

Իսլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը խոսել է խմբային փուլի վերջին հանդիպման մասին, որտեղ իսլանդացիները պարտվեցին Խորվաթիայի ընտրանուն և լքեցին հետագա պայքարը:

«Ես հպարտ եմ նրանով, ինչի հասավ թիմը և յուրաքանչյուր ֆուտբոլիստ անհատապես: Մենք շատ հիասթափված ենք, որ չենք շարունակելու պայքարը, չնայած խումբը շատ բարդ էր:

Մենք ունեինք գոլ խփելու մի քան հնարավորություն, բայց չօգտագործեցինք դրանք: Խորվաթիան մեր ամենաբարդ մրցակիցն էր առաջնությունում: Նրանք շատ ուժեղ թիմ ունեն:

Մենք խաղում էինք նեյտրալ մարզադաշտում, բայց զգում էինք մեր երկրպագուների աջակցությունը: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել»,- նշել է Սիգուրդսոնը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930