Բաժիններ՝

Փորձագետները գնահատել են ԳԴՀ-ի տնտեսության վնասը Գերմանիա-Հարավային Կորեա մրցախաղից

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի մրցախաղը Գերմանիայի եւ Հարավային Կորեայի թիմերի միջեւ կարող է 130-ից մինչեւ 200 միլիոն եվրոյի չափով վնաս հասցնել ԳԴՀ-ի տնտեսությանը: Այդ մասին հայտնել է Deutsche Welle-ն: Քյոլնի Գերմանիայի էկոնոմիկայի ինստիտուտի (IW) փորձագետները հաշվարկել են, որ Գերմանիայում շատերը, հավանաբար, Հարավային Կորեայի հետ մրցախաղը կդիտեն աշխատավայրում:

Մրցախաղը տեղի կունենա հունիսի 27-ին «Կազան Արենա» մարզադաշտում Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին, Գերմանիայում կլինի մեկ ժամ պակաս, այսինքն՝ աշխատանքային օրը դեռ ավարտված չի լինի Գերմանիայի ընկերությունների աշխատակիցների առնվազն 30 տոկոսի համար, գնահատել են IW-ում:

Եթե թեկուզեւ նրանց կեսը որոշի մրցախաղը դիտել աշխատավայրում, ապա խաղի ժամանակ, որի ընթացքում նրանք կշեղվեն սովորական գործերից, երկրի տնտեսությունը 200 միլիոն եվրոյի չափով վնաս կկրի: 2017 թվականին Գերմանիայի համախառն ներքին արդյունքը կազմել է 3,26 տրիլիոն եվրո, այնպես որ 200 միլիոն եվրոն շատ էական վնաս չէ: Բացի դրանից, IW-ի փորձագետ Քրիստոֆ Շրյոդերը կարծում է, որ նման սցենարը նաեւ դրական կողմ ունի, այն է՝ գործընկերների փոխըմբռնման բարելավումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս