Կոսովոյի հարցի լուծումը Սերբիայի իշխանությունների կողմից կդրվի հանրաքվեի:
Ավարտին է մոտենում Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2017-2018թթ. առաջնությունը: Չեմպիոնի կոչումը վիճարկում են «Լեո» և «Չարբախ» թիմերը: Երկու խաղերից հետո առջևում է «Լեոն» 2:0 հաշվով:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, ներկա է գտնվել փոքրիկների համար կազմակերպված տոնական միջոցառմանը:
Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին Երևանի Կենդանաբանական այգում երեխաներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Հարավային Կորեայի այն բնակիչների բաժինը, որոնք բարեհաճ վերաբերմունք ունեն ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի նկատմամբ, աճել է եռակի՝ մարտ ամսից մինչեւ մայիս ընկած ժամանակաշրջանում՝ 10 տոկոսից հասնելով 31 տոկոսի:
Հանքերը շահագործողները պարտավոր են բաց հանքերը փակել և վերադարձնել սովորական օգտագործման հուն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ:
Կիեւի շրջանային վարչական դատարանը մերժել է բավարարել «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի հայցը նրան Լեհաստան արտաքսելու որոշումն անօրինական ճանաչելու վերաբերյալ:
Կառավարությունը «Ալեքս տեքստիլ» ընկերությանը տրամադրեց ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն: Գործադիրը փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:
ԱՄՆ-ի Հավայիի նահանգի իշխանությունները հայտարարել են մի քանի շրջանների բնակիչների պարտադիր տարահանման մասին Կիլաուեա հրաբխի ժայթքման պատճառով:
Պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար հունիսի 4-5-ը Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Այս
«Առանց կառավարություն-խորհրդարան արդյունավետ հարաբերությունների և փոխգործակցության՝ ՀՀ-ում որևէ լուրջ բարեփոխում իրականացնել հնարավոր չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։
«Նախկինում պայմանավորվածությունները եղել են Պետական եկամուտների կոմիտեի և գործարարության որոշ ներկայացուցիչների միջև, և այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել»:
ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոն վարչապետ, Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը: Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ: Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են […]
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՄՆ Նևադա նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ նոր կառավարությունը գործելու է անհամեմատ ավելի արդյունավետ: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ առաջիկայում կկրճատվեն ինչպես ծառայողական մեքենաների թիվը, այնպես էլ դիզվառելիքի վրա ծախսվող միջոցները:
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի գործով դատական լսումները կսկսվեն հունիսի 5-ին Նյու Յորքում, որին առաջադրված են բռնաբարության մեղադրանքներ:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը «ոչ մի կերպ» չի պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության կազմում։ Ա.Հարությունյանը, հիշեցնենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է։
Ինգուրի ՀԷԿ-ը վերսկսել Է աշխատանքը վթարից հետո, որը տեղի էր ունեցել մայիսի 24-ի երեկոյան:
E-Gov.am կայքում հրապարակվել է ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը։
Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018թ. ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն և պատրաստ է շահագործման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:
Հունիսի 1-ին Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը անվստահություն է հայտնել Մարիանո Ռախոյի կառավարությանը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղյակ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հանդիպումից, որի ժամանակ վերջինս, ըստ լուրերի, ասել է, թե եթե հարկային դաշտ գա, շատ աշխատողներ գործազուրկ կդառնան։
Հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակч քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Սարդարապատի միջոցառումների հյուրերի ցանկը կազմվել է բացառապես այլ տրամաբանությամբ, քան մինչ այդ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, կկայանա հունիսի 7-ին Մոսկվայում:
«Բացահայտումներ կլինեն, դուք կորակեք՝ դրանք սկանդալայի՞ն են, թե՞ ոչ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե կրթության ոլորտում կլինե՞ն սկանդալային բացահայտումներ։
Եվրամիությունը հունիսի 1-ից Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) վիճարկություն է նախաձեռնում մետաղների մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի որոշման առնչությամբ, ինչպես աեւ մաքսեր է սահմանում մի շարք ամերիկյան ապրանքների համար: