Քիչ առաջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորման միջնորդության քննությունը: Վճիռը կհրապարակվի ժամը 15:00-ին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման արարողությանը:
Բացի այդ, Վարդանյանը, նույն եղանակով, սոցիալական օգնության ցուցակներում, որպես անապահով ընտանիքների անդամներ է ձևակերպել Մեծավան գյուղից ութ բնակչի, սակայն նրանք իրականում չեն ստացել օգնության ընդհանուր՝ 280.000 դրամը, որը նույնպես յուրացվել է:
Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ռիսկերի կառավարման համակարգի զարգացման աշխատանքային խմբի հերթական նիստը:
ՀՀ կառավարությունը սպասում է թանկացումների հետ կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներին իր հետագա քայլերն իրականացնելու համար։
Հունիսի 1-ին, ժամը 4:30-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, ձախ բազկի, նախաբազկի ծալիչ և տարածիչ շրջանի ծակած-կտրած վերք, մկանների, անոթների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – տնտեսագիտական վարչության պետ Սպարտակ Թեւոսյանը, Նախագահի խորհրդականներ Արթուր Սարգսյանը եւ Սլավա Ասրյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խոշոր սուպերմարկետներում մսամթերքի և բանջարեղենի գների կտրուկ բարձրացմանը՝ նշելով, որ թանկացումներն արհեստական են:
Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին, հարուցված քրեական գործին, որի համար հիմք է հանդիսացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումը:
Հարգելի´ պարոն Սանասարյան Ձեզ են դիմում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի երկու նախկին աշխատակիցները, որոնք 2017 թվականի սեպտեմբերի 25-ից պայքարում էին համալսարանի նախկին ռեկտորի` ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի ապօրինությունների, չարաշահումների և կամայականությունների դեմ:
Պետական սահմանը ապօրինի հատելը։
Հունիսի 2-ին, ժամը 09:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա-Եղեգնաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 2-ից կփակվի Սևանից դեպի Երևան երթևեկելի ուղղության 53-րդ կմ-ից մինչև 57-րդ կմ ճանապարհահատվածը (Սևանի ճանապարհային ոստիկանության կետից դեպի Երևան)։
Թուրքիայի Կարս նահանգում մայիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ուժերի համատեղ զորավարժությունններ:
Հունիսի 1-ին, ժամը 21-ն անց 35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ Էրեբունու փողոցում երկու հոգի պարանոցից պոկել են իր շղթան ու փախել:
Հ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 1-ին` ժամը 13:00-ի սահմաններում, չնախատեսված խուզարկություն են կատարել 2-րդ տեղամասի խցերից մեկում, որտեղ պահարանի վրա նկատել են պլաստմասե տարայում աճեցված բույսեր, որոնցից երկուսը՝ կանեփանման:
Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Հունիսի 2-ին, ժամը 1-անց 30-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «թունավորում քլորից» ախտորոշմամբ Երևանի Քոչինյան փողոցի հյուրանոցային համալիրներից մեկից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 13 քաղաքացի:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը դուրս է գրվել հիվանդանոցից:
Ժամը 01։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «թունավորում՝ քլորից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել քաղաքացիներ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ֆուտբոլիստներ միացել են ընտրանուն:
Իրականացվել է 70 ստուգում և 336 հրդեհատեխնիկական հետազոտություն (այդ թվում՝ Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում՝ 11 ստուգում և 38 հրդեհատեխնիկական հետազոտություն):
Մադրիդի «Ռեալ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կգլխավորի Քաթարի ֆուտբոլի ազգային թիմը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը տոնեց «Norway chess»-ում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարոն Ցոլակյան՝ չե՞ք փոշմանել Ձեր արած քայլի համար»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք անդրադարձել ենք, թե ինչպես է երկաթուղու ղեկավարությունը պատասխանատու պաշտոններում աշխատանքի ընդունում ՌԴ քաղաքացիների, իսկ պրոֆեսիոնալ հայ մասնագետները շատ ավելի քիչ են վաստակում, քան ռուսները, որ աստղաբաշխական աշխատավարձ են ստանում, բնակարան, մեքենա։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հաջորդ բացահայտումները կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ՀՀԿ ԳՄ նիստից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման և Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում իշխանությանն աջակցելու ՀՀԿ-ի պատրաստակամության մասին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես կապիտուլյացիայի պայմանների շուրջ բանակցություններին պատրաստ լինելու արձանագրում: