Մադրիդի «Ռեալի» երկրպագուները մասնակցել են թիմի նոր մարզչի համար քվեարկությանը: Հարցումը կազմակերպել էր իսպանական Marca պարբերականը:
Հունիսի 2-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի սարում քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է, և տեղանքի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում տրանսպորտային ծառայություններ մատուցող միջազգային Uber ընկերության աշխատանքների դադարեցման մասին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանին։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշի փաստաբանները հայց կներկայացնեն ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Դատախազությունը քրեական գործի հարուցման վերաբերյալ հայտարարություն է տարածել։
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը դիմել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանին, որպեսզի իր աշխատասենյակում և առհասարակ Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձվեն պատկերասրահ:
Հունիսի 2-ին, ժամը 13:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի կառավարությունը խոստանում է կոռուպցիայի դեմ պայքարում լինել վճռական, հաստատակամ և անհանդուրժող: Կառավարության ծրագրում ամրագրված է, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է գործադիրի առաջնահերթություններից մեկը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 1-ի որոշմամբ՝ Նաիրի Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: Այս մասին տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am կայքի վարչապետի որոշումների բաժնից:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը հաղթել է Ֆյոդոր Բալբոշինի անվան միջազգային մրցաշարում:
«Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և արդարադատությունը»,- քիչ առաջ դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
ՀՀ վարչապետի խոսնակ է նշանակվել Արման Եղոյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետը ազատ է արձակել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Արցախի Հանրապետություն մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը որոշում է կայացրել Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկրտուքի գործով քննարկման ընթացակարգ սկսելու մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:
Հունիսի 2-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ին շրջանների զգալի մասում, 5-7-ը՝ հյուսիսային շրջաններում, կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Հունիսի 2-ին, ժամը 10:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արա Սարգսյան փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենայի դռները փակվել են, 2 տարեկան երեխան ներսում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ձերբակալվել է 6 անձ, Մասիսի քաղաքապետը, տեղակալը, ևս 4 անձ, հիմա դատարանը քննարկում է 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեկի ձերբակալման օրինաչափության հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։
Հայաստանի կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը:
Հունիսի 2-ին, ժամը 11:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արագածոտնի մարզի դատարանը Բենյամին Սարիբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, մեղադրանքում և նրա նկատմամբ տուգանք նշանակել ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Հունիսի 1-ին, ժամը 13.45-ին ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները «Մոսկվա-Երևան» ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել Կուբայի Հանրապետության քաղաքացի, 1980 թվականին ծնված Յասսեռ Օ.-ին։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 1-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում հանդիպել է այդտեղ բնակվող քրդական համայնքի ներկայացուցիչների հետ:
Թուրքիայի նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով 2016 թվականից բանտում է, ազատազրկման մեջ գտնվելով, շարունակում է իր նախընտրական քարոզարշավը:
Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, արդեն ութերորդ տարին անընդմեջ, Երևանի Կասյան փողոցում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ:
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:
Հունիսի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ոստիկանության ՔՀԳ վարչության աշխատակիցների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, Նոր Խարբերդ գյուղի գերազմանատան մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 1982 թ. ծնված Տիգրան Եսայանին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ին: