Բաժիններ՝

«Ես վստահ չեմ, որ Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են». ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղյակ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հանդիպումից, որի ժամանակ վերջինս, ըստ լուրերի, ասել է, թե եթե հարկային դաշտ գա, շատ աշխատողներ գործազուրկ կդառնան։

«Ես վստահ չեմ, որ Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են և այդպիսի քննարկում են ունեցել»,- ասաց Դ.Անանյանը։

Ըստ նրա՝ հարկ վճարողներն ամբողջ ծավալով պետք է գործեն բացառապես օրենքի դաշտում, այդ թվում՝ պետք է չլինեն չգրանցված աշխատողներ։ Նա նշեց, որ տեղյակ չէ նաև՝ աշխատողներին չգրանցելու վերաբերյալ նախկինում պայմանավորվածություններ եղե՞լ են, թե՞ ոչ. «Մեր գործունեության նպատակն այն է, որ չգրանցված որևէ աշխատող չպետք է լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930