Հարձակվող Գոնալո Իգուաինը կարող է հեռանալ «Յուվենթուսից»:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Մոնթե Մելթոնյանի թիվ 11 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործ չկա:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է «Շիրակ»-ի հետ կապված սկանդալին:
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին հանձնարարել է երկրի օդային տարածքը բացել եւ վերսկսել օդանավակայանների աշխատանքը, որը դադարեցվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների մեկնարկից առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Մայիսի 12-ի ցերեկը, 13-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Անցնող շաբաթ Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածներից զոհերի թիվը հասել է 21-ի:
Անվտանգության և Կոնֆլիկտոլոգիայի Եվրոպական Ակադեմիայի ակադեմիկոս, Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահ Սամվել Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ թավշյա հեղափոխությունը բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը գերտերությունների մոտ։
Նախօրեին Գեղարքունիքի մարզում դանակահարություն է գրանցվել. դանակահարվել է 21-ամյա մի երիտասարդ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերանշանակված մարզիչ Վարդան Մինասյանը կարող է օգնել ազգային ընտրանին դուրս գալ դժվարին իրավիճակից:
Չեմ կարծում, որ որևէ մեկը մտածում է, որ ԵԱՏՄ-ն իրականացրել է իր ողջ ներուժը, բոլոր խնդիրներն այստեղից են գալիս: «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը գործելու է ԵԱՏՄ-ի արդեն իսկ ձևավորված օրակարգի շուրջ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Միլանի դատարանի որոշմամբ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ կիրառված՝ ընտրություններին մասնակցելու արգելքը հանվել է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կրկին հավաքական հրավիրված Յուրա Մովսիսյանին հատուկ ֆուտբոլիստ չի համարում:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդակցություն են ունեցել, և ֆերմերների ցանկությունն է, որ գյուղատնտեսության նախարարը լինի բնագավառին շատ ծանոթ, ֆերմերների կողմից ճանաչված։
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այս մասին նա անձամբ տեղեկացրեց «Արմենպրես»-ին:
ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է մայիսի 12-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցին, թե ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն արձագանքել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ կապված՝ առերևույթ պայմանավորված խաղ անցկացնելու փորձ կատարելու խնդրին:
Մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ոստիկան մոտենա:
Սիրիայի հարցի կարգավորման գործում բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը սպասվող բանակցություններին, որոնք կայանալու են Աստանայում մայիսի 14-15-ին:
Մայիսի 11-ին, ժամը 10.40-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ժամանման սրահում ծառայություն կատարելիս դռների մոտ նկատել են, որ մի քանի քաղաքացի հարվածում են միմյանց և հայհոյանքներ տալիս:
Մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն:
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնից հետո, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն արժանացավ երաժշտագետների և արտասահմանյան մամուլի բարձրագույն գնահատանքին, սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Ռիգայի՝ ջութակի և թավջութակի միջազգային փառատոն-մրցույթի շրջանակներում։
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր հրաժարական է տվել։
«Դե, ինքը զինվորական տղա ա, ամեն ինչը լավ գիտի, շատ լավ բանակը պատկերացնում ա՝ ոչ պակաս մյուսներից»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ խոսելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին:
Մայիսի 11-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Կարո Կ.-ն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտով վերջնականապես կձևավորի կառավարությունը: 168.am-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքին կտրվի մեկ փոխվարչապետի պորտֆելը:
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ընդունեց, որ մարդկանց մոտ լուրջ դժգոհություն էր կուտակվել. «Մարդիկ, որ հավաքվել էին, դժգոհություն չէ՞ր, հո կայֆի համար չէի՞ն եկել, ժողովուրդը հավաքվել, եկել էին: Ո՞վ էր սենց բան պատկերացնում: Ո՞վ կպատկերացներ, որ ժողովուրդը սենց ոտքի կկանգնի, բայց կանգնավ, չէ՞»:
«Դավիթ Տոնոյանը տիրապետում է բանակին»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: