«Երբ կբերեն ԱԺ, կնայենք, տեսնենք՝ ովքեր են». Մանվել Գրիգորյանը՝ նորանշանակ նախարարների չծառայած լինելու մասին

«Դե, ինքը զինվորական տղա ա, ամեն ինչը լավ գիտի, շատ լավ բանակը պատկերացնում ա՝ ոչ պակաս մյուսներից»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ խոսելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին:

Մ. Գրիգորյանի խոսքով՝ Դ. Տոնոյանն էլ է ամեն ինչի մեջով անցել: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում նրան, որ նոր նշանակված նախարարների մեծ մասը բանակում չեն ծառայել՝ Մ. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Հլը ես չգիտեմ: Դավիթին ես գիտեմ: Մեծ մասին չգիտեմ՝ ովքեր են, երբ կբերեն ԱԺ, կնայենք, տեսնենք՝ ովքեր են, կմտածենք՝ ինչ խոսենք»:

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում Ն. Փաշինյանի՝ Արցախի հակամարտության վերաբերյալ ունեցած պատկերացումներին՝ Մ. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «

Էդ որ ասում է՝ Արցախը բանակցող կողմ լինի, պետք է ասվի, բայց դա չի կարա հլը տենց լինի, չի լինի տենց բան: Երբ մենք փորձենք Արցախին բերենք բանակցության մեջ, էն յանից էլ Թուրքիան է գալու, դա որևէ մեկին ձե՞ռ է տալիս: Բայց էդ խոսակցությունները միշտ էլ արվում են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031