![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին տղամարդ է բերման ենթարկվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/zvartnoc.jpeg)
Մայիսի 11-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Կարո Կ.-ն, որը ապրիլի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: