Բաժիններ՝

ՀՀ դատախազությունը «Շիրակ» ՖԱ վերաբերյալ հրապարակումները ոստիկանություն է ուղարկել դեռ մայիսի 8-ին

ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է մայիսի 12-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցին, թե ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն արձագանքել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ կապված՝ առերևույթ պայմանավորված խաղ անցկացնելու փորձ կատարելու խնդրին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, «Շիրակ» ակումբի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից կայացված որոշման, դրա պատճառ հանդիսացած հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից դեռևս մայիսի 8-ին ուղարկվել են Երևան քաղաքի դատախազություն, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031