Պորտֆելների վերաբաշխում. որ նախարարությունները կտրվեն ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտով վերջնականապես կձևավորի կառավարությունը: 168.am-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքին կտրվի մեկ փոխվարչապետի պորտֆելը: Այդ պաշտոնում քննարկվում է և ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի անունը, և ԲՀԿ հայտնի կազմից դուրս այլ գործչի:
«Ծառուկյան» դաշինքին կտրվեն նաև ՀՀ էներգետիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները։
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանն, ըստ այդ լուրերի, կզբաղեցի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:
ՀՅԴ-ն կստանա երկու պորտֆել: ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը դաշնակցության քվոտայով կնշանակվի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` փոխարինելով ներկայիս նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանին:
Նշվում է նաև, որ Դաշնակցությանը կտրվի նաև ՀՀ Մշակույթի նախարարի պորտֆելը: