Բաժիններ՝

«Յուվենթուսը» պատրաստ է վաճառել Գոնսալո Իգուաինին

Հարձակվող Գոնալո Իգուաինը կարող է հեռանալ «Յուվենթուսից»:

Նոր թոփ-ֆուտբոլիստներ գնելու համար «Յուվենթուսին» անհրաժեշտ կլինի վաճառել մի քանի ֆուտբոլիստների: Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, «Ծեր սենյորան» պատրաստ է դրա համար զոհաբերել հարձակվող Գոնսալո Իգուաինին, բայց ոչ՝ Դիբալային:
Պարբերականը վստահեցնում է, որ «Յուվեն» կհամաձայնի վաճառել Իգուաինին, եթե ստանա 50 մլն եվրոյից բարձր առաջարկ:

Երկու տարի առաջ «Յուվեն» Գոնսալոյի տեղափոխության համար «Նապոլիին» վճարեց 94 մլն եվրո: Թուրինում անցկացրած 2 մրցաշրջաններում Իգուաինը խփել է 55 գնդակ:

Sport Mediaset-ը հայտնում է, որ Իգուաինի կարիերայի հաջորդ կետը կարող է դառնալ ՊՍԺ-ն, եթե Էդինսոն Կավանին տեղափոխվի «Ատլետիկո»: Եվս մեկ տարբերակ է Ալվարո Մորատայի հետ փոխանակումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս