Բաժիններ՝

Չկա մի մարդ, ով կպարտադրի ինձ հեռանալ այս պաշտոնից. Ռուբեն Հայրապետյանն իր հրաժարականի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

«Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը հասարակական պաշտոն է, ոչ թե քաղաքական: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ձեր, կամ մեկ ուրիշի ասելով պետք է հրաժարական տամ: Ես խնդիր ունեմ լուծելու, և երբ լուծեմ խնդիրը, կգնամ: Եվ չկա մի մարդ, ով կպարտադրի ինձ հեռանալ այս պաշտոնից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրապետյանը:

2002 թվականին Հայաստանի ֆուտբոլային ընտանիքը Ռուբեն Հայրապետյանին ընտրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: 2006, 2010 և 2015 թվականներին Ռուբեն Հայրապետյանը վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031