Ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտան 50 Cent-ի թրեքի ներքո կատարած կրակոտ պարով ուրախացրել է սոցիալական ցանցերի օգտատերերին:
Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, քիչ առաջ իր ՖԲ էջում հրապարակել է հետեւյալ կոչը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար:
«Միլանի» ավագ, պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Հայաստանը՝ փոքր և լեռնային երկիր Հարավային Կովկասում, հայտնի է իր բազմադարյա պատմությամբ և մշակույթով:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։
«Սիլվեր Լեյքի մերձակայքում» թրիլլերը՝ գլխավոր դերերում Էնդրյու Գարֆիլդի եւ Ռայլի Կիոյի մասնակցությամբ, հարգանքի տուրք է կինեմատոգրաֆին:
Կրթության և գիտության ոլորտում կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի որևէ գիտնական չարտագաղթի: Խոսելով կրթության և գիտության ոլորտի ֆինանսավորման մասին՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել նախագահի աշխատակազմում առկա թափուր պաշտոնների մասին:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի տեղակալ։
ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը և հարաբերությունների սերտացումը Հայաստանի շահերից է բխում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Վերաբերմունք չունեմ։ Զանգել եմ, շնորհավորել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր քրոջորդու՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանի՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու փաստին։
Հրազդանի կիրճ 3 և 3/1 հասցեներում գտնվող տարածքը 15 տարով վարձակալած Տիգրան Ավետիսյանը վստահեցնում է՝ այնտեղ իրականացվող աշխատանքներն օրենքի սահմաններում են և թույլատրված են քաղաքապետարանի և Բնապահպանության նախարարության կողմից:
Համացանցում հրապարակվել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին ուղղված` ամերիկաբնակ Գայանե Մանուկյանի բաց նամակը, ուր հեղինակն անդրադառնում է երգչուհի Ալլա Լևոնյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքին:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը «Հոդված 3» ակումբում մասնակցել է մամուլի ասուլիսի, որի ընթացքում լրագրողներին է ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աջակցությամբ իրականացվող անազատության մեջ ապօրինի պահվող արջերի փրկության լայնածավալ ծրագիրը:
Բեռլինն ուսումնասիրում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ փոքր ու միջին բիզնեսին փոխհատուցումների տրամադրման հնարավորությունը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը քննադատել է ԱՄՆ-ի անկանխատեսելի քաղաքականությունը եւ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումները, որոնք սպառնում են Ավստրիայի եւ Եվրոպայի շահերին:
Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԱԱՍ ինդուստրյա» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» որոշման մեջ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 18-ին Սոչի կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ի թիվս այլ հարցերի, կքննարկի նաեւ մի շարք հրատապ միջազգային խնդիրներ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քաջարան քաղաքում անչափահասի դանակահարության դեպքի առթիվ. մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Պատգամավոր Ժոակիմ (Կիմ) Տոռան պաշտոնապես ստանձնել է Կատալոնիայի կառավարության 131-րդ ղեկավարի պաշտոնը:
«Վեսթ Հեմի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ ՊՍԺ-ից հեռացած Ունայի Էմերին: Ինչպես հաղորդում է Goal.com-ը, 47-ամյա իսպանացին Դեյվիդ Մոյեսի հեռանալուց հետո հանդիսանում է թափուր պաշտոնի գլխավոր թեկնածուն:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ընկերական հանդիպման ժամը փոփոխության է ենթարկվել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է Եվրամիության Մաքսային միությունը լքելու Միացյալ Թագավորության մտադրությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Եվրամիությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել առեւտրական արգելքների կրճատումը, բայց այն դեպքում, եթե Վաշինգտոնը Եվրոպան մշտական հիման վրա ազատի մետաղների մաքսերից:
Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած հատվածը: