![](/banners/BeFunky-design.jpg)
Կրթության և գիտության ոլորտին հատկացվող գումարները նախատեսվում է ավելացնել
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/Arayik-Harutyunyan-2.jpg)
Կրթության և գիտության ոլորտում կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի որևէ գիտնական չարտագաղթի: Խոսելով կրթության և գիտության ոլորտի ֆինանսավորման մասին՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Ներկայում կրթական ոլորտում կան բավարար գումարներ, որոնք պետք է ճիշտ բաշխվեն»,- ընդգծեց նախարարը:
Նրա խոսքով` գերատեսչության ռազմավարական նպատակներից է` ավելացնել կրթական ոլորտի գումարները:
2018 թվականի պետական բյուջեի նախագծով կրթության և գիտության ոլորտին հատկացվել է շուրջ 170 միլիարդ դրամ: