Բաժիններ՝

Մոուրինիոն պլանավորում է «Մանչեսթեր Յունայթեդ» հրավիրել Բոնուչիին

«Միլանի» ավագ, պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, 31-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն:

Մեկ տարի առաջ Բոնուչին 42 մլն եվրոյի դիմաց «Յուվենթուսից» տեղափոխվեց «Միլան»: Տեղափոխության պատճառներից մեկը նշվում էր թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ ունեցած սկանդալը:

2017թ. ամռանը պաշտպանն առաջարկներ ուներ «Չելսիից» և «Ռեալից», բայց կրտսեր որդու լուրջ հիվանդության պատճառով չէր ցանկանում լքել Իտալիան: Այժմ, երբ երեխան ապաքինվել է, ֆուտբոլիստը կարող է փոխել առաջնությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031