«Ես կարծում եմ` այդտեղ հսկայական տույժ-տուգանքներ կան կուտակված, որ մարդիկ չեն վճարել, ենթադրվում է` դրա հնարավորությունը չունենալու պատճառով: Եվ մենք պետք է մտածենք համաներման մասին»:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով օրակարգում 2 հարց ավելացվեց` ՊԵԿ նախագահի հրաժարականի և ՊԵԿ նոր նախագահի նշանակման հարցը, ինչպես նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի ղեկավար ու անդամներ նշանակելու հարցը:
Մայիսի 16-ին ժամը 17:40-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ըստ Հադրութի շրջանի Ակնաղբյուր համայնքի ղեկավար Արթուր Բաբաջանյանի վերը նշված համայնքում գայլը հոշոտել է 46 գլուխ խոշոր և մանր տնային կենդանի:
Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգևորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսևորել և փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ:
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր աշխատավարձային ողջ հաշվի վրա դրված կալանքի իրավական հիմքերը պարզելու համար։
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցություններում հայկական կողմի ջանքերը բարձր են գնահատվում Հայաստանի գործընկերների կողմից:
Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի աշխատակիցները մայիսի 16-ին մի խումբ լրագրողների ցուցադրել են ոսկու պահոցը, որը խոշորագույնն է համարվում աշխարհում:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Բրյուսելին հայտնել, որ պատրաստ են 2021 թվականից հետո մնալ ԵՄ-ի Մաքսային միությունում իռլանդական հարցի չլուծվածության պատճառով:
Կարևոր փոփոխություն, որը նպաստելու է նաև ընտրողների ցուցակների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում հրաժարականների շքերթ է: Նախարար Սուրեն Կարայանի հետ հեռացան նրա խոսնակը, օգնականը, գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը, հիմա էլ դիմումներ են գրում տեղակալները:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով:
Իսրայելի ռազմաօդային ուժերը մայիսի 17-ին Գազայի հատվածի հյուսիսային մասում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին ի պատասխան հրեական պետության դիրքերի գնդակոծման:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Համաժողովրդական շարժման հաղթանակից եւ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո շատերը սպասում են արդեն քսան տարի քաղաքական դրդապատճառներով վտարանդիության մեջ գտնվող Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին:
ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում պահանջում է, որ Փհենյանը կես տարվա ընթացքում երկրի սահմաններից դուրս բերի իր միջուկային մարտագլխիկների, ճառագայթաակտիվ նյութերի եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների գոնե մի մասը:
Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանը մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
Մայիսի 16-ին՝ ժամը 19:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում՝ Իսակովի փողոցի տներից մեկի տանիքում, հրդեհ է բռնկվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող խաղասրահից գողություն կատարած անձանց ինքնությունը։
Մայիսի 17-ին՝ ժամը 00:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հայոց Օջախ» ռեստորանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Մայիսի 16-ին՝ ժամը 23:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 54/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշխատանքից ազատվել է Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը 4 նոր պատգամավոր է ունենալու: Նրանցից մեկն էլ Հովիկ Աղազարյանն է, որ փոխարինելու է Մանե Թանդիլյանին:
Մայիսի 16-ին՝ ժամը 23:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակիչ Ա. Ն.-ը (1964թ.) ձիով բարձրացել է գյուղի հարակից սարերը, ձին վերադարձել է առանց տիրոջ, որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան կամային հաղթանակ տոնեց Հռոմի ATP Հռոմի մրցաշարում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ է` դադարեցված է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը, եւ հայտնի չէ՝ արդյոք այն կվերսկսի աշխատանքները:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ վերնախավը շարունակում է Ռուսաստանից աներկբա մեսիջներ ստանալ, որ իրենք ևս շահագրգռված են ՀՀԿ-ի միասնականության պահպանմամբ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Արարատի մարզպետի ամենահավանական թեկնածուն ազատամարտիկ Ռազմիկ Թեւոնյանն է:
«Փաստ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է, խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիներին պատկանող բազմաթիվ մեքենաներ են վնասվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։