Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հանրապետության վարչապետի, Արցախ Նախագահի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:
Հայաստանում շատ հուզիչ և ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում:
ՀՀ նախկին ոստիկանապետի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանի եղբոր՝ Սարգիս Հակոբյանի կալանավորման որոշումն անպայման կբողոքարկվի: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց մեղադրյալ Ս.Հակոբյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ ինքը միջնորդելու է վերացել կալանավորումը կամ կիրառել գրավ:
«Մենք հին կապերով ենք կապված, դրանք զարգացել են, բայց մեր կարծիքով՝ դրանք անբավարար են քաղաքական երկխոսության համեմատ»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ասաց Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված՝ «Հաղթանակի դարը» խորագիրը կրող տոնակատարությանը:
ՄԱԿ-ի անդամները դժգոհել են, որ Սիրիան դառնում է Ժնևում Զինաթափման կոնֆերանսի նախագահողը:
Մոնղոլիայի հյուսիսային հատվածում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն այսօր՝ ժամը 6:00-ի սահմաններում, դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել է:
Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում մայիսի 28-ին բացվեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանը:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 28-ին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ 58 հոգանոց «Հանրապետական» խմբակցությունից հրավիրվել է 3 մարդ՝ անվանական նշված, թե ով, ընդ որում՝ Արա Բաբլոյանը հրավիրվել է ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ ՀՀԿ անդամ, ինչը արարողակարգի և էթիկայի խախտում է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ Տավուշի մարզ։
Մայիսի 28-ին՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, առանձին շրջաններում, մայիսի 29-31-ը, հունիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
«Բանակաշինության ոլորտում բազմաթիվ, բայց հաղթահարելի խնդիրներ ունենք»,- այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ներկա չէր Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։
Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակներում հունիսի 10-ին Մոսկվայի Էրմիտաժի այգում մեծ համերգ կանցկացվի:
«Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ ԼՂ հարցի լուծման ուղղությամբ»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ասաց Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
«Վերահաստատում ենք Հայաստանի հանձնառությունը ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- այս մասին այսօր Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Բրիտանացի հայտնի երգիչ, երաժիշտ Էլթոն Ջոնը Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան այցի մասին:
Հարավային Կորեայի պաշտոնյաները հայտարարել են, որ նախագահ Մուն Ջե-Ինը հնարավոր է մասնակցի Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հավանական հանդիպմանը:
Մայիսի 28-ին, ժամը 12:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 4 շենքի բակում գտնվող ծառի ճյուղը պոկվել է և ընկել մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Հ.Հակոբյանի մահվան հանգամանքները:
Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ մայիսի 27-ին Բուխարեստում տեղի ունեցան Մայիսյան հերոսամարտերի և առաջին Հանրապետության 100 ամյակին, Շուշիի ազատագրման և Արցախյան պատերազմին, ինչպես նաև Ռումինիայի միավորման 100 ամյակին նվիրված միջոցառումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին հայ ժողովուրդն ապրում է իր քաղաքացիական պատմության փառապանծ էջը: Այս մասին նա հայտարարեց Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ:
Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու բարօրությունն ու անվտանգությունը պետք է լինի առաջնահերթություն: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ համոզմունք հայտնելով, որ նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս սկզբունքներով է շարժվելու առաջ:
ABBYY ընկերության հիմնադիր և նախագահ, «Այբ» դպրոցի համահիմնադիր Դավիթ Յանը ֆեյսբուքի իր էջում նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին։
Հայ Առաքելական եկեղեցին Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարբեր ծրագրերի ու կառույցների միջոցով Արցախին, արցախցի տարհանվածներին և սահմանապահ զինվորների ընտանիքներին տրամադրել է 59 միլիոն դրամ (125 000 ԱՄՆ դոլար) արժողությամբ դեղորայք, բուժպարագաներ, պարենային և իրային օգնություն:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի Գոհաբանական մաղթանքին: