Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել 2019 թվականից:
Երևանի պետական համալսարանի տարածքում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացում , ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում և հոգաբարձուների խորհրդի լուծարում:
«2014 թվականից սկսած՝ տնտեսական զարգացումներով պայմանավորված, մենք որոշակի խնդիրներ ենք ունեցել այն տեսակետից, որ բավարար չափով կապիտալ ներդրումներ չեն իրականացվել, որպեսզի լուծվեն տնտեսական զարգացումներին նպաստող խնդիրները»:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Ուեսլի Սոն է:
2017 թվականի ՀՆԱ-ի դինամիկայի տեսանկյունից՝ Հայաստանը շահեկանորեն տարբերվել է բոլորից՝ ԵՄ-ից, համաշխարհային տնտեսությունից ընդհանրապես և ԵԱՏՄ-ից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Սողոմոնյանը նշանակվել է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող:
Ամերիկուհի գրող Ժակլին Վուդսոնին մայիսի 28-ին հանձնել են Աստրիդ Լինդգրենի հիշատակի միջազգային մրցանակը, որը շնորհվում է երեխաների եւ դեռահասների համար գրականության բնագավառում նվաճումների համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պողոսյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ աղքատության հաղթահարումը հնարավոր կլինի միայն տնտեսական աճի շնորհիվ:
Վրաստանը բոլոր հիմքերն ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար եւ ակնկալում է, որ դաշինքի՝ ամռանը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում կընդունվեն կոնկրետ որոշումներ:
Մայիսի 29-ին, ժամը 08:56-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ:
Մի ժողովրդի համար, որի պատմությունը ձգվում է մի քանի հազարամյակ, Հայաստանի Առաջին Հանրապետության նշանակությունը շատ ավելի մեծ է, քան պարզապես նրա գոյության տարիները։ Չեմ կարծում, թե երկուսուկեսամյա այլ ժամանակահատված կա՝ բացի դրան նախորդած Ցեղասպանությունից, որին այդքան ուշադրություն են հատկացրել գիտնականները, հուշագիրներն ու հրապարակախոսներ
Այսօր Ազգային ժողովում 2017թ. բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկից առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու մեկ տարով հետաձգվեց կենասաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը։
Կանադայում ոստիկանությունն ավելի քան 1,8 հազար մարդու է տարհանել Սթրեթֆորդ (Օնտարիոյի նահանգ) քաղաքի Festival թատրոնի շենքից, որտեղ մարդիկ հավաքվել էին տեղի ամենամյա թատերական փառատոնի բացմանը:
Մայիսի 28-ին ժամը 18:20-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:00-ից մինչև ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում գայլը հարձակվել է մարդկանց վրա:
Ինգուրիի հիդրոէլեկտրակայանը (ՀԷԿ), որտեղ մայիսի 24-ի երեկոյան վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երկրում էլեկտրաէներգիայի խիստ պակասություն է առաջացել, սովորական ռեժիմով աշխատանքը կվերսկսի, ենթադրաբար, մայիսի 30-ին:
Մայիսի 28-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Սպիտակ տունը որոշում է ընդունել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը հետաձգել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հավանական հանդիպման շուրջը շարունակվող բանակցությունների ֆոնին:
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հորդառատ անձրեւներ են սկսվել, երբ մերձարեւադարձային «Ալբերտո» անվանումը կրող փոթորիկը ազդարարեց 2018 թվականի ատլանտյան ծովամրրիկների սեզոնը։ Փոթորիկը տարածվել է մինչեւ Կուբա։
Արմատականները մայիսի 29-ի առավոտյան Գազայի հատվածից առնվազն 25 հրթիռ ու արկ են արձակել Իսրայելի հարավային շրջանների վրա:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Առավոտ» թերթի տեղեկություններով՝ այս օրերին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
Մայիսի 28-ին՝ ժամը 22:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Չաուշի Աղբյուր» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում, որով հստակ սահմանվելու են այն հիմքերը, որոնց հիման վրա կարող է արգելվել կալանավորված անձի և նրա ազգականի տեսակցության իրավունքը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք ՀՀ խորհրդարանում հանդիպել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ