Բաժիններ՝

2017 թվականին 18 տոկոսով աճել են ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտները

2017 թվականի ՀՆԱ-ի դինամիկայի տեսանկյունից՝ Հայաստանը շահեկանորեն տարբերվել է բոլորից՝ ԵՄ-ից, համաշխարհային տնտեսությունից ընդհանրապես և ԵԱՏՄ-ից։ Այսօր Ազգային ժողովում ՀՀ ֆինանսատնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ մոտավորապես 2 և ավելի անգամ ավել տնտեսական աճ է արձանագրվել Հայաստանում, քան՝ այլ երկրներում։ Նա նկատեց, որ ծրագրային  ցուցանիշը 3․2 տոկոս էր ակնկալվում, բայց արձանգրվել է 7․5 տոկոս տնտեսական աճ։

«Դուք կարող եք տեսնել ՌԴ-ից նշանակալի ազդեցություն ունեցող մասնավոր տրանսֆերտների դինամիկան  2017 թվականին  համար, այս դեպքում նույնպես որոշակի աճ է արձանագրվել, շուրջ 18 տոկոսով աճել են տրանսֆերտները, ինչը, բնականաբար իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ Հաջորդ գործոնը, որը նշանակալի է, դրամ-ռուբլի երկկողմանի փոխարժեքերի զարգացումներն են։ Մեր և ՌԴ-ի սերտ համագործործությունն էական է առևտրաշրջանառության տեսակետից, այստեղ ունեցել ենք շուրջ 44․6 տոկոսի աճ դեպի ՌԴ արտահանման ուղղությամբ, և դրամ-ռուբլի երկկողմանի փոխարժեքն արձանագրել է դրամի արժևորում։ ՌԴ-ից ներհոսող դրամական միջոցներն են աճել»,- նշեց Ա․ Ջանջուղազյանը։

Նախարարը նշեց, որ 2017 թվականի միջին գնաճը կազմել է 1 տոկոս։

Ա․ Ջանջուղազյանը նշեց, որ բյուջեի ծախսային մասում եղել են ծրագրայինից շեղումներ․ «Ունեցել ենք 1 տրիլիոն 505 միլիարդ դրամ ծախս, որը 56 միլիարդ դրամով ավելի է, քան՝ 2016 թվականի ծախսերի ցուցանիշն էր։ Կատարողականը ավելի ցածր է, քան՝ ճշտված ծրագիրն էր։ Դա պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի համեմատաբար բարձր կատարողականով։ Արտաքին աջակցությամբ իրակյացող ծախս էր նաև ՌԴ-ից համաձայնագրի շրջանակում արտահանման վարկի համատեքստում ռազմատեխնիկայի  համար միջոցների օգտագործումը»։

Նա նշեց, որ 2017 թվականի համար նպատակադրում է եղել պարտքը կայունացնող հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել, ինչը, ըստ նախարարի, իրականացվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս