Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Հալեպում ճանապարհները բաց են, ենթակառուցվածքները հիմնականում բարելավված են, կյանքը վերադարձել է բնականոն հուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ նախկինում պայմանների առումով լուրջ խնդիրներ են եղել, սակայն հիմա իրավիճակը բավական բարելավվել է:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 27-ին, ժամը 22-ն անց 50-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչներ, 1959 թվականին ծնված Վ․ Խ․-ն և 1976 թվականին ծնված Ա․ Հ․-ն։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարապետ Դավթյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների խզման անհրաժեշտ ընթացակարգեր է սկսել այն բանի կապակցությամբ, որ նա ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:
Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 28-ին առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկում կոմիտեի ղեկավարության հետ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այս տարիների ընթացքում իրեն փոխարինող կադրեր պատրաստել է։ Այսօր լրագրողների հետ զրույցում ռեկտորն ասաց, որ իրեն կարող են փոխարինել պրոռեկտորները, քարտուղարը, վարչության պետերը։ Նա ասաց, որ շատերին է պատրաստել այդ գործի համար ու տեսնում է նրանց ռեկտորի պաշտոնում։
«Ես, ելնելով մի շարք պատճառաբանություններից, մասնավորապես` իմ և ՀՀԿ խմբակցության քաղաքական գործընթացների վերաբերյալ մոտեցումների անհամատեղելիությունից, ելնելով նաև այն հանգամանքից, և իմ քաղաքական ուժը, որի ներկայացուցիչն եմ ես խորհրդարանում, «Հզոր հայրենիք» կուսակցությունը, հնարավոր է, որ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում որոշում կայացնի ինքնուրույն գնալու»:
Իսրայելական օդուժը գրոհել է Գազայի հատվածի կենտրոնական մասի վրա՝ ի պատասխան Իսրայելի հարավի բնակավայրերի ականանետային գնդակոծումների:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սպայական, ենթասպայական, ինչպես նաև զինվորական բժիշկների կազմը բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող երիտասարդ զինծառայողներով համալրելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է թափուր հաստիքների լրացման գործընթաց:
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջող ելույթները ԱՄՆ-ում:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ծրագրերի բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը, աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Տիգրան Թովմասյանը։
Այսօր՝ մայիսի 29-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ Առաջին Հանրապետության հարյուրամյակի առիթով անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինվորներին:
«Ես հիմնադրամ չունեմ, դրա պատասխանը տվել եմ, ավելացնելու բան չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Երևանի պետական համալսարանի տարածքում բողոքի ակցիա կազմակերպած ուսանողների պահանջներն իրավաչափ չեն: Ուսանողների ընդլայնված հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ շաբաթ օրը մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով փողոցներում անձրևաջրերի կուտակումներին, ինչպես նաև ջրահեռացման համակարգում առաջացած խնդիրներին՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նիստ է տեղի ունենալու, որտեղ, շրջանառվող լուրերի համաձայն, քննարկվելու է Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու հարցը:
2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության նպատակով ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից ձևավորվող մրցութային խորհրդի (այսուհետ՝ Մրցութային խորհուրդ) կազմում խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու համար հարցազրույց:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ Ձեզ, դիմում եմ նրանց, ովքեր ինձ ձայն տալով գործուղել են Ազգային Ժողով:
Երկու ոստիկան եւ մեկ անցորդ են մայիսի 29-ին սպանվել Բելգիայի Լիեժ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:
«Երևան 2800» կայքից տեղեկացնում են, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ:
Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ ոստիկանների ու ոստիկանության գործունեության վերաբերյալ տարբեր հարցադրումներով նամակներ են հղում ոստիկանության պետին:
Սիրիայի Արաբական Հանրապետությունը եւ Հարավային Օսիայի Հանրապետությունը պայմանավորվել են փոխադարձ ճանաչման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) փոխնախագահ, Ստամբուլից ընտրված գործարար պատգամավոր Մուստաֆա Աթաշը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում իրենք անպայման պետք է ապահովեն Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիացած է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ամերիկահայ բժիշկներ Արմեն Աբուլյանին և Շանթ Շեխերդիմյանին: Մասնագետները Հայաստանում են՝ իրենց ներդրումն ունենալու առողջապահական համակարգի առաջիկա փոփոխություններում և ներգրավվելու որոշ ծրագրերում:
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մարինե Ստեփանյանը մայիսի 29-ի առավոտյան ազատվել է աշխատանքից:
Առանց Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարության` ՊԵԿ նախագահի և տեղակալների գիտության չէր կարող իրականացվել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործունեությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: