ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սադրանք է որակել Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման մեղադրանքները, որոնք հնչում են Դամասկոսի հասցեին։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը իշխանությունների հետ կոալիցիա կազմելու որոշում այս պահին չունի: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ռուսաստանը կհրապարակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նամակագրությունը նրա՝ ՆԳ նախարարության ղեկավար եղած ժամանակ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համոզված է՝ Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է զարգացնել հարաբերություններ բոլոր ուղղություններով:
Ապրիլի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 11-14-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երդման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Facebook սոցիալական ցանցի միջոցով կոչ է արել ընդդիմությանը՝ միավորվել եւ պայքարել «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության եւ դրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համոզված է, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջ կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնի համազգային նպատակների իրականացմանն ու միասնության ամրապնդմանը:
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ընտրվել է Բոաոյում ընթացող ասիական տնտեսական համաժողովի տնօրենների խորհրդի նախագահ:
Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը այսօր ներկա են եղել բազմաթիվ հյուրեր:
Հանուն համազգային նպատակների իրականացման՝ մեր առաջնահերթություններից պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը և նրա ներուժի առավել արդյունավետ իրացումը:
Ապրիլի 9-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Ներքին Գետաշենի բնակիչներ, 1986 թ. ծնված Նարինե Ս.-ն, 2006 թ. ծնված Անի Ս.-ն, 2008 թ. ծնված Արփինե Ս.-ն և 2013 թ. ծնված Վան Ս.-ն:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կզղջա, եթե դուրս գա իրանական ատոմի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։
Դանիայում սիլոսի աշտարակի պայթեցումը նախատեսվածի պես չի ընթացել:
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ և հնարավորություններ են բացում: Այս մասին այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Արման Ֆ.-ն, որը ապրիլի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքվ:
Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին:
ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են դեղատնային այցեր:
Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ:
Իրաքի զինված ուժերը հանրապետության հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլխի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի մերձավոր զինակցին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ Արմեն Սարգսյանը ստանձնեց ՀՀ Նախագահի լիազորությունները:
Իսրայելի ռազմաօդային ուժերի F-15 երկու ինքնաթիռներ ութ կառավարվող հրթիռներով հարված են հասցրել սիրիական T-4 օդանավակայանին:
Երուսաղեմի Հայ Պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին ոստիկանների եւ հայ ուխտավորների միջեւ միջադեպի առնչությամբ:
Նիգերիայի բանակը հայտնել է «Բոքո հարամ» արմատական իսլամիստական խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում 149 պատանդների ազատման մասին:
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջող ելույթները ԱՄՆ-ում:
Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքին կոռուպցիայի եւ առանձնապես խոշոր չափերի կաշառակերության մեղադրանքներ են առաջադրվել:
Մեկնարկել է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ժամանեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հատուկ նիստում, որն ընթանալու է մարզահամերգային համալիրում, տեղի է ունենալու ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարաողությունը: