
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 11-14-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ը՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.20C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.40C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.50C