Ապրիլի 10-ին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւ կառաջարկի սիրիական Դումայում քիմիական գրոհի վերաբերյալ հաղորդումների թափանցիկ հետաքննություն անցկացնելու պահանջով:
Ապրիլի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ու փրկարար ծառայության աշխատակիցները հանդիպեցին «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի տնօրինության հետ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին բավական ակտիվ քայլեր են ձեռնարկվել հայկական զինված ուժերի նոր զինատեսակների ձեռքբերման ու ներդրման ուղղությամբ:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը բարձր է գնահատում Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Արմինե Մանուկյանին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի քրեական հետախույզները հայտնաբերել են մայրաքաղաքի Տիչինայի փողոցում ու բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։
«Ես էլ լսեցի վարչապետի խոսքը, և իմ տպավորությամբ էլ՝ կարծես թե պետք է առաջադրվի Սերժ Սարգսյանը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առաջարկությունը, որն Անկարային առաջարկել է սիրիական Աֆրինը հանձնել Դամասկոսի հսկողությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանն ու նրա եղբայրը`6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը շարունակում են գտնվել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո:
«Սա ցեղասպանություն է. արդեն 120 տարի մեր բնօրրանում մեզ ցեղասպանում են՝ լինի Նախիջևանից, Արևմտյան Հայաստանից, Թալիշի կողմից թե որտեղից, սա մի ամբողջական պրոցես է, որն անընդհատ տարվում է մեր նկատմամբ»:
Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում մարտի 20-ին հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթարի պատճառով հայ վարորդը կալանավորվել է:
Ներքին շուկաների գործառման խորհրդատվական կոմիտեում ապրիլի 9-ին քննարկել են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման «ճանապարհային քարտեզի» միջոցառումների իրագործման առաջին արդյունքները, դրանց վերացման արագությունը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ու ԵԱՏՄ-ի երկրների հետագա փոխգործակցությունը:
2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 173 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Հայաստանը քայլ առ քայլ աշխարհին ապացուցում է, որ աշխարհի լավագույն գինեգործներից է: Նախորդ 12 ամսում երկրից 2 մլն 711.5 հազար լիտր գինի է արտահանվել:
Ապրիլի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մոսկվայի բորսայում ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը գերազանցել է 78 ռուբլին եւ կազմել 78,42 ռուբլի (նախորդ առեւտրաշրջանի փակման համեմատությամբ աճը կազմել է 3,72 ռուբլի):
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ապրիլի 9-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ թեպետ Հայաստանի 4-րդ նախագահ դարձավ Արմեն Սարգսյանը, բայց առաջին դեմքը շարունակելու է մնալ Սերժ Սարգսյանը։ Հետևաբար, ըստ նրա՝ Հայաստանի պատմության մեջ դե ֆակտո նոր էջ չի բացվել։
կանխատեսելի՝ առաջնորդվելով գործընթացի նկատմամբ հանրության հետաքրքրությանն ընդառաջ գնալու պահանջով:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների ծրագրավորած հաշվիչը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում՝ էլեկտրոնային ծառայությունների բաժնում:
Ապրիլի 8-ին Աբովյան քաղաքի Progress ֆիզիկական զարգացման կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության «Փաուերլիֆտինգի» (ուժային եռամարտի) առաջնություն, որին մասնակցում էին ՀՀ մարզերից, ինչպես նաև Արցախից և Ջավախքից ժամանած 180 մարզիկներ:
Գրող Ռազմիկ Դավոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների, ձեռքբերումների և բացթողումների թեմային ու հասարակական տրամադրվածությանը՝ նկատում է՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ անցած տասը տարիների ընթացքում բառի բուն իմաստով անուրանալի ձեռքբերումներ ենք ունեցել.
Ապրիլի 10-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 01:40-ին սուր թունավորումով իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ՝ 1983թ. ծնված Ս.Գ-ն:
Ապրիլի 9-ին ժամը 21:45-ին Աբովյան-Իսահակյան փողոցների շրջակայքից իրազեկման աշխատանքներ կատարելիս բերման են ենթարկվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու անդամներ Վարսենիկ Ուզունյանը և Բաբկեն Գրիգորյանը։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները տարածելու գայթակղությունից:
Ապրիլի 10-ին, ժամը 11:04-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վ.Խոտանան գյուղում 79-ամյա կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է:
Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականը հարցազրույց է արել ապրիլի 4-6-ը պաշտոնական այցով Սուրբ Աթոռ և աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի (պաշտոնավարման ժամկետն ավարտվել է ապրիլի 9-ին) հետ:
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը և գրող Ռազմիկ Դավոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների, ձեռքբերումների և բացթողումների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեցին հասարակության տրամադրվածությանը:
Կնոջ դերը ժամանակակից հասարակություններում պետք է ավելի մեծացնել ու բարձրացնել: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է նաև հասարակությունում կնոջ դերի մասին:
«Ես «Քաղաքացիական պայմանագրի» որևէ գործողություն չեմ մեկնաբանելու, որովհետև, ՔՊ-ի ղեկավարի գործողությունները հիշեցնում են մանկապարտեզային գործողություններ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը դեպի երկիր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում կարևորում է ներդրողների համար թափանցիկ իրավական դաշտի և հաջողված բիզնես օրինակների ապահովումը: