«Միջադեպի համար ներողություն ենք խնդրում Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից»
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զառա Բաթոյանը այսօրվա հանրահավաքի ժամանակ ներողություն խնդրեց Ռոբերտ Աբաջյանի պապիկի անունից ներկայացած և ելույթ ունեցած անձնավորության քայլի համար։
«Մի պապիկ մեզ մոտեցավ և ասաց, որ ինքը ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկն է․ մեր տղաներն ու աղջիկները, բնականաբար, հարգանքով միանգամից հավատացին և իրեն գրկած վեր բարձրացրին։ Բայց պապիկի ելույթից հետո պարզվեց, որ նա Ռոբերտ Աբաջյանի պապիկը չէ։
Հավանաբար, շատ է ուզել խոսել և խնդրել է, որ իրեն վեր բարձրացնել։ Մենք ներողություն ենք խնդրում այդ միջադեպի համար Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից, և վստահեցնում ենք, որ ամեն ինչ կանենք, որ այլևս նման բան չկրկնվի»,-ասաց Զառա Բաթոյանը։