«Ամոթ է». ԱՄԷ-ում ՀՀ դեսպան

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը նույնպես անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին:

«Ազգային զարթոնքն անկասելի է, եւ յուրաքանչյուրս, թեկույզ ուշացած, պարտավոր է միանալ իրեն ծնած ժողովրդին։

Օրեր առաջ միակ համարձակը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էր, ով անմիջապես արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, անձամբ եկավ Հանրապետության հրապարակ հանդիպելու նրա հետ։

Այժմ մամուլում պաշտոնակատարների մրցակցություն է սկսվել, թե ով, երբ եւ ում կոչին է արձագանքել։

Ամոթ է։

Ժողովուրդը միշտ ճիշտ է եւ նրա բնազդը անսխալական։ Աստված պահապան Հայ ժողովրդին»:

Գեղամ Ղարիբջանյան
25 ապրիլ 2018թ.

Տեսանյութեր

Լրահոս