
«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է ցույցերին մասնակցելու համար աշխատանքից ազատելու լուրերը

«Գազպրոմ Արմենիա»- ՓԲԸ-ն հերքում է այն լուրերը, թե ցույցերին մասնակցելու համար ընկերությունն աշխատակիցներին ազատում է ցույցերին մասնակցելու համար։
«Այսօր որոշ ԶԼՄ-ների կողմից տարածվել են լուրեր, թե «աշխատանքից ազատվում են այս օրերին ցույցերին մասնակցող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողներ»»:
Այս կապակցությամբ պաշտոնապես հայտարարում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն աշխատանքից ոչ մի աշխատակցի չի ազատել»- տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։