«Ալյանս» կուսակցությունը սատարելու է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, եթե առաջադրվի

«Ալյանս» կուսակցությունը, որպես «Ծառուկյան» դաշինքի մաս, կանգնած լինելով համաժողովրդական շարժման շարքերում և երկար տարիներ պայքարելով Հանրապետական կուսակցության իշխանության դեմ հայտարարում է, որ պաշտպանելու է միայն դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում, եթե  նա առաջադրվի:

Հակառակ պարագայում «Ալյանս»-ի ներկայացուցիչ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը որևէ այլ թեկնածուի օգտին չի քվեարկելու, շարունակելով ժողովրդի շարքերում  պայքարել հանրապետականների իշխանության դեմ:

«Ալյանս» կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս