«Եվս մի քանի օր, և ազգը պետք է տեսնի իր հաղթանակը». Սասուն Միքայելյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօրվա հանրահավաքի ժամանակ ասաց. «Այս իրողությունը կայացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եվ սա մեր համախմբվածությամբ պետք է տանի օրորոցային խաղաղության․ ոչ մի ոստիկան, ոչ մի ինչ-որ ծառայության աշխատակից իրավունք չունի բռնանալ ժողովրդի ազատության վրա։ Սա 30 վերածնունդ է, սա նոր շունչ, նոր պուլս պետք է տա մեր ապագա սերնդին»։
Նա նշեց, որ ըստ խոսակցությունների՝ խաղաղապահ զորքերից զինվորներ կա սպաներ են ձերբակալվել, և խնդրեց նախ գիտակցել, որ խաղաղապահ զորքերն առաջին անգամ իրենց խաղաղապահ գործունեությունը ծավալեցին իրենց իսկ երկրում.
«Եթե դա իրոք ճիշտ է, խնդրում եմ՝ բաց թողնել այդ տղաներին։ Եթե այսօր ձեր համախմբվածությունն ու ներկայությունը չլինեն, այս հրապարակում կլինեին տանկեր, և ես խնդրում եմ՝ ևս մի քանի օր, և ազգը պետք է տեսնի իր հաղթանակը։ Լինենք համախմբված և ավելի շատ, որպեսզի ոչ մի ոտնձգություն չլինի մեր այս խաղաղ, արդար ցույցի նկատմամբ, և այս իշխանության գլխին տալու ժամանակը չուշանա»։