Բաժիններ՝

«Նեյմարին անհրաժեշտ է ՊՍԺ-ից տեղափոխվել «Ռեալ», որպեսզի դառնա լավագույնն աշխարհում». Ռիվալդո

Զարմանալի խոսքեր «Բարսելոնայի» լեգենդի համար: Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռիվալդոն խորհուրդ է տվել Նեյմարին փախչել Ֆրանսիայից:

«Ես ասել եմ Նեյմարին, որ նա կարող է դառնալ լավագույն ֆուտբոլիստն աշխարհում: Բայց ես գտնում եմ, որ, եթե նա մնա ՊՍԺ-ում, ապա այլևս չի հասնի դրան: Լավագույնը դառնալու համար նրան պետք է հեռանալ Փարիզից և տեղափոխվել Իսպանիա: «Բարսելոնա» վերադառնալը դժվար կլինի՝ ստեղծված իրավիճակի պատճառով:
Բայց ես իմ աղբյուրներից լսել եմ, որ նա «Ռեալում» հայտնվելու շանս ունի: Այնտեղ նա կարող է դառնալ լավագույնը»,- ասել է Ռիվալդոն:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017 թվականին: Ռիվալդոն 2002 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն, 1999 թվականին՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս