Բաժիններ՝

Մարսիալը հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր ստորագրել

Մեղավորն Ալեքսիսն է: «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը դժգոհ է ակումբում խաղային ժամանակի քանակից և ցանկանում է հեռանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ըստ RMC Sport-ի տեղեկության՝ Մարսիալը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ֆուտբոլիստը սառը հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ և պատրաստվում է նոր ակումբ գտնել իր համար: Ֆրանսիացու նկատմամբ գլխավոր հավակնորդներն են «Յուվենթուսը», «Տոտենհեմը» և «Ատլետիկոն»:

ԱՊԼ-ում Մարսիալը վերջին լիարժեք հանդիպումն անցկացրել է փետրվարին («Նյուքասլի» դեմ՝ 0:1): Մարսիալի խաղային ժամանակը կտրուկ նվազեց Ալեքսիս Սանչեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30