Ավելորդ քաշ, բշտիկներ, ավելորդ մազեր մաշկին… նշաններ, որոնցից պետք է զգուշանա ցանկացած կին

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը հորմոնային և վերարտադրողական խնդիր է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հիվանդությունը կապված է մեծ քանակով անդրոգենների՝ արական հորմոնների արտադրման հետ: Անուշադրության մատնելու, անհրաժեշտ բուժում չստանալու դեպքում այն կարող է հանգեցնել անպտղության: Կայքը ներկայացրել է նշաններ, որոնք կարող են վկայել ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի առկայության մասին:

Պիգմենտային հետքեր մաշկին: Իհարկե, պիգմենտային հետքերի առաջացման վրա ազդում են մի շարք հանգամանքներ, որոնցից ամենատարածվածը հորմոնալ անհավասարակշռությունն է: Կանանց շրջանում, ում օրգանիզմում մեծ քանակով անդրոգեններ են արտադրվում, արյան մեջ ինսուլինի մակարդակը բարձր է, ինչի հետևանքով կարող են բծեր առաջանալ իրանին, անութափոսերում, դեմքին, ձեռքերին, ազդրերի վերին հատվածում:

Բեղմնավորման հետ կապված խնդիրներ կամ անպտղություն: Այս համախտանիշի դեպքում կանանց մեծ մասի շրջանում նկատվում է ձվազատման խանգարում կամ դրա բացակայություն: Սա նշանակում է, որ բեղմնավորում չի կարող տեղի ունենալ: Անհրաժեշտ է նշել նաև, որ ժամանակակից գիտությունը մշակել է մի շարք մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս կարգավորել ձվազատումը:

Կարդացեք նաև

Քաշի ավելացում: Քաշի անվերահսկելի ավելացումը ևս կարող է վկայել օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռության մասին: Այս նշանը նկատվում է պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով հիվանդ կանանց կեսի շրջանում: Այս դեպքում հարկավոր է ոչ միայն հետևել առողջ սննդակարգի կանոններին, այլև պարբերաբար ֆիզիկական վարժություններ անել, իհարկե, դիմել մասնագետի՝ հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելու համար:

Բշտիկներ: Ակնեն բավական տարածված մաշկային խնդիր է, որի քրոնիկ ձևերը կարող են կապված լինել կնոջ օրգանիզմում մեծ քանակով տեստոստերոնի արտադրման հետ:

Հերսուտիզմ՝ մազերի ավելորդ աճ: Սրա պատճառը ևս մեծ քանակով անդրոգենների արտադրությունն է: Կանանց շրջանում դա մեծապես ազդում է մաշկի, մազերի ֆոլիկուլների վրա:

Մազաթափություն: Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով՝ թե ներքին, թե արտաքին: Եթե մազաթափությունն ուղեկցվում է արդեն իսկ նշված խնդիրներով, մեծ է հավանականությունը, որ խնդիրը հորմոնալ անհավասարակշռությունն է:

Տագնապայնություն, դեպրեսիա: Հորմոնալ ակտիվությունը հաճախ հանգեցնում է տրամադրության անկումների, գրգռվածության, հակում դեպրեսիայի:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս