Բաժիններ՝

Տուխելը չի լինի «Արսենալում» ամռանը, քանի որ Վենգերը ոչ մի տեղ չի գնում

Գերմանիացի մասնագետը չի գլխավորի «զինագործներին» մրցաշրջանի ավարտից հետո: Վերջին ժամանակները շշուկները 44-ամյա մարզչին կապում են Եվրոպայի տարբեր ակումբների հետ, ընդ որում, Տուխելի համար պայքարում գլխավոր ֆավորիտ է հանդիսանում Լոնդոնի «Արսենալը»:

Այնուամենայնիվ, ինչպես հայտարարել է գերմանացի ինսայդեր Ռաֆայել Հենիգսթայնը BBC-ին տված հարցազրույցում, հաջորդ ամռանը Թոմասը չի գլխավորի «զինագործներին»:
«Բոլոր նշանները Գերմանիայում և Լոնդոնում ցույց են տալիս, որ Տուխելը չի գլխավորի «Արսենալը»: Դա տեղի չի ունենա մեկ հասարակ պատճառով. «զինագործները» մարզիչ ունեն, ով չի հեռանա իր պաշտոնից:

Այսպիսին է տվյալ պահերին գործերի դրությունը: Նրանք չեն կարող Տուխելին առաջարկել աշխատանք, քանի որ Արսեն Վենգերը չի ցանկանում հեռանալ ակումբից, իսկ «Արսենալի» ղեկավարները մտադիր չեն նրան հեռացնել»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տուխելը չի գլխավորի «Բավարիան» մրցաշրջանի ավարտից հետո և կաշխատի այլ ակումբում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս