Նիկոլ Փաշինյանը լուրջ երկընտրանքի առաջ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է, թե «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող է խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել, եթե Ազատության հրապարակ գնալու նրա որոշման շուրջ դաշինքի երեք կուսակցությունները ընդհանուր որոշում կայացնեն:

«Սակայն այս պահին Ազատության հրապարակում համատեղ գործողությունների շուրջ կոնսենսուսի կայացման հավանականությունը զրո է: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ երկընտրանքի առաջ է՝ նա կամ պետք է հրաժարվի Ազատության հրապարակ գնալու իր որոշումից, և այդ դեպքում «Ելք» դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու, կամ չունենալով «Ելք»-ի մյուս կուսակցությունների աջակցությունը՝ միայնակ գնում է Ազատության հրապարակ, և այդ դեպքում «Ելք» խմբակցությունը նրան չի առաջադրում վարչապետի թեկնածու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս