Սերժ Սարգսյանը կնշանակվի պաշտպանության նախարար. «Փաստ»

«Բոլոր ՀՀԿ-ականները, ընդդիմությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները 100%-ով համոզված են, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո կնստի վարչապետի աթոռին: Բոլոր գործողությունները, կիսաքողարկված ու բացահայտ հայտարարությունները դրան են հանգում: Սակայն, «Փաստ» թերթի աղբյուրների վկայությամբ, այս հարցը վերջնականապես որոշված չէ:

Ավելին, աղբյուրը պնդում է, որ ամենավերեւներում (ոչ միայն Հայաստանի) քննարկվում է մի վարկած, ըստ որի Սերժ Սարգսյանը կնշանակվի պաշտպանության նախարար:

Իշխող կուսակցության ղեկավարը, այսպես, թե այնպես, ամենաազդեցիկը կլինի երկրում, եթե նույնիսկ պաշտպանության նախարար նշանակվի:

Սակայն այս հարցը խութեր ունի: Եթե այս վարկածն իրականություն դառնա, ապա կադրերի նշանակման մեխանիզմներ պետք է մշակվեն:

Օրինակ՝ վարչապետը համաձայն չլինի այս կամ այն անձի նախարար նշանակվելու հարցում, ինչպե՞ս պիտի լուծում գտնեն:

Ինչեւէ: Վերեւներում դեռ մեխանիզմների փնտրտուքի մեջ են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս