
Ահազանգ․ Երևանում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել․ հայտնի է նրա ինքնությունը

Մարտի 28-ին՝ ժամը 02:09-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է 1980 թ. ծնված Ա. Ե.-ի ինքնասպանության փորձը: