ՀՅԴ ԳՄ անդամ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կարծում է, որ ապրիլից հետո կառավարությունում ՀՅԴ դիրքերի առումով փոփոխություններ առանձնապես չեն լինի:
«Նման արգելք գոյություն չունի, այնտեղ մարդիկ զբոսնում են, դա հանրային օգտագործման տարածք է ծառայում նաև: Այդպիսի սահմանափակումներ չկան ո՛չ պայմանագրով, ո՛չ վարձակալողի կողմից»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք ստեղծելու պատրվակով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
«Մարտի 10-ի հանրահավաքից հետո իշխանությունները լուրջ մտահոգված են»,- «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանը:
Ուզբեկստանի խորհրդարանի Սենատը որոշման նախագիծ է պատրաստել հարսանիքների, ընտանեկան հանդիսությունների, հիշատակման ծեսերի եւ այլ միջոցառումների անցկացումը կանոնակարգելու վերաբերյալ:
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 16-ի նիստում վերաձևակերպվել է Ա/Ձ Համլետ Ասատրյանի արտարժույթի առքուվաճառքի թիվ 270 լիցենզիան, արտարժույթի առքուվաճառքի լիցենզիա է տրամադրվել «ՓԻ-ՍԻ ԷԼԵԿՏՐՈՆԻԿՍ» ՍՊԸ-ին:
ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը մեկնաբանել է խոսակցությունները, թե Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրությունը կատարվելու է Սահմանադրության խախտմամբ: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների հետ զրույցում Գագիկ Հարությունյանը կոչ արեց այդ հարցն ուղղել Ազգային ժողովին, քանի որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու Ազգային ժողովում:
ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում իր 70-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում պատմեց մի դեպքի մասին, երբ կանխվել է հնարավոր ողբերգական ելքով միջադեպ:
Իրավական գործընթացում գտնվող ցանկացած գործ պետք է լինի թափանցիկ և լիարժեք քննության առնվի: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ Արցախի հարցում նոր զարգացումներ են տեղի ունենում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցին՝ ընդգծելով, որ դա կապում է նաև թուրքական ակտիվացումների հետ Սիրիայում.
Իտալիայի Նեապոլ քաղաքի պատմական կենտրոնում մարտի 16-ի առավոտյան տեղի է ունեցել Սան Պաոլո Մաջորե բազիլիկի եւ դրան հարող նախկին վանքի մասնակի փլուզում:
«Դա վերաբերում է հին` 2016 թ. պարարտանյութ ստանալու գումարին: Ես մանրամասներին տեղյակ չեմ, այդ պրոցեսը հիմնականում իրականացնում են գԳյուղատնտեսության նախարարությունը, մարզպետարանը, համայնքապետարանը»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում սուրճ պատրաստող սարքից գողություն կատարած անձի ինքնությունը:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր կայացավ Թբիլիսի-Երևան տեսակամուրջ՝ նվիրված Վրաստանում «գողական աշխարհի» դեմ պայքարի ներկա իրավիճակին:
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի 2017/18 մրցաշրջանի քառորդ եզրափակչի վիճակահանությունը:
Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժումով է պատասխանել ութ թուրք զինծառայողներին Թուրքիային հանձնելու երրորդ պահանջին:
Արմավիրի մարզի Դողս գյուղի նախկին բնակչուհուց ստացել եմ մի նամակ, որը թե՛ հպարտության զգացում, թե՛ զայրույթի ալիք է բարձրացրել մեջս:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը:
Վրաստանի Գուդաուր լեռնադահուկային առողջավայրում շարքից դուրս է եկել ճոպանուղին:
Մայամիում (Ֆորիդայի նահանգ, ԱՄՆ) կամրջի փլվելու հետեւանքով զոհերի թիվը հասել է վեցի:
«Գազատարի խնդիրը միայն խոսակցությունների մակարդակում է։ Իրանի ռեալ ցանկությունը, որ նա լուրջ գազատար կառուցի Հայաստանով դեպի Եվրոպա, ևս խոսակցություններ են։ Դա հիմնականում կախված է Իրանից և Եվրոպայից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Ֆրանսիայում ձերբակալել են այն հրոսակախմբի անդամներին, որն ավելի քան 1,5 հազար կողոպուտ է կատարել կես տարվա ընթացքում:
Պաշտոնական Անկարան առաջին արձագանքն է տվել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարևորում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ։ Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում ԱՀ նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ, կարո՞ղ է այն ազդել բանակցային գործընթացի վրա, ի՞նչ կարելի է սպասել այդ առումով։
Թուրքիայի մեջլիսում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը սկսել է իր ազդեցությունն ունենալ օրենսդիր մարմնի հանձնաժողովների աշխատանքի վրա:
Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցությունների 9-րդ կկայանա 2018 թ. մայիսի կեսերին:
Առցանց սոցիալական ծառայություններ մատուցելու գործընթացն ընդլայնվում է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը` ամփոփելով վերջին վեց ամսվա կատարված աշխատանքները:
Մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, մարտի 17-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թուրքիայի մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելլեդդին Իհսանօղլուն Բաքվում կոնֆերանսի շրջանակում ելույթի ժամանակ կաթված է ստացել:
Տղամարդը դուրս է եկել անասուններին փնտրելու և այլևս չի վերադարձել։