«Մարտի 10-ի հանրահավաքից հետո իշխանությունները լուրջ մտահոգված են». Պետրոս Մակեյան

«Մարտի 10-ի հանրահավաքից հետո իշխանությունները լուրջ մտահոգված են»,- «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ականների կողմից հակաքարոզչություն է արվում իրենց հանրահավաքների վերաբերյալ. «Իրենց ցավ է տալիս, որ հին դեմքեր են հավաքվել, որ այդքան հալածանքներից, ճնշումներից հետո հին դեմքերը ողնաշարը չեն ծռել ու պայքարում են իրենց դեմ: Նրանց համար ցանկալի կլիներ, որ պայքարողները լինեին լուսավոր ջահելներ կամ խորհրդարանում հայտնված, պուզատի, մարազմատիկ դեմքեր: Սերժ Սարգսյանը ամենաքիչը 25 տարի կա: Ակնոցները հանեց կամ իմունային բջիջները փոխեց, ի՞նչ, դարձավ նոր դե՞մք»:

Պ. Մակեյանը համոզված է՝ կա շանս, հնարավորություն ապրիլի 9-17-ը ժողովրդին փողոց բերել. «Մենք ասում ենք՝ հարգելի ժողովուրդ, 7 օր թողեք այդ ինտերնետները, ֆեյսբուքները ու եկեք՝ պարտադրենք»:

Նա նաև նշեց, որ իրենց աջակցում է նաև սփյուռքը. «Այդ աջակցությունը շարունակվում է ընդլայնվել, մենք շարունակում ենք բանակցել քաղաքական և քաղաքացիական ուժերի հետ, որ գնահատեն պահը ու գան հրապարակ»:

Տեսանյութեր

Լրահոս