Բաժիններ՝

«Ինձ դուրս հանեցին «Արսենալից», երբ ես 8 տարեկան էի». Հարի Քեյն

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պատմել է, թե ինչպես փոքր հասակում չի կարողացել ամրապնդվել Լոնդոնի «Արսենալում»: Ըստ 24-ամյա հարձակվողի խոսքերի՝ նա դեռ ոչ մի անգամ չի զղջացել այդ կապակցությամբ:

«Ես հիշում եմ իմ առաջին խաղն «Արսենալի» դեմ՝ «Տոտենհեմի» կազմում: Դա կարող է ծիծաղելի թվալ, բայց ես ընդամենը 8 տարեկան էի, երբ ինձ դուրս հանեցին «Արսենալից»: Բայց հիմա ամեն անգամ երբ ես դուրս եմ գալիս «զինագործների» դեմ, մտածում եմ. «Լավ, հիմա կտեսնենք, թե այն ժամանակ ով էր ճիշտ»: Եթե ետ նայեմ, ապա հասկանում եմ, որ «Արսենալի» այդ մերժումն ամենալավ բանն էր, ինչը կարող էր պատահել ինձ: Դա ինձ այնպիսի դրայվ է նվիրել»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» և «Արսենալը» փետրվարի 10-ին կհանդիպեն «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակներում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս