Բաժիններ՝

«Նրանք բողոքում են ինձնից, բայց վիրավորում են ընտանիքիս». Պիկե

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն կատալոնական դերբիում կարևոր գոլ խփեց և հավասարեցրեց հաշիվը: Պիկեն գոլից հետո ձեռքով ժեստ է արել, որով փորձել է լռեցնել մրցակցի երկրպագուներին, ովքեր սուլում էին նրան: Ավելի վաղ կատալան ֆուտբոլիստը նշել էր, որ «Էսպանյոլը» թիմ է Կորնելյայից: Կորնելյան Բարսելոնայի մոտ գտնվող փոքրիկ քաղաք է, որն անմիջապես չի մտնում Բարսելոնայի կազմի մեջ: Այսպիսով Պիկեն ընդգծել է, որ չի ընդունում մրցակցին՝ որպես կատալոնական ակումբ: Բացի այդ, Պիկեն ակտիվորեն պայքարում է Կատալոնիայի անկախության համար, ինչի պատճառով շատ մարզադաշտերում սուլում են նրան:

Պիկեի ժեստը քննարկումների առարկա է դարձել Իսպանիայում: Հենց խաղադաշտում նկատվում էր, որ «Էսպանյոլի» ֆուտբոլիստներին ևս դուր չէր եկել այդ ժեստը:
«Հարգանքի պակա՞ս: Գուցե հարգանքի պակաս կա նրանում, որ ես ասել եմ, որ նրանք Կորնելյայից են: Ես գիտեմ, որ իմ խոսքերը բարկացնում են երկրպագուներին, բայց այն, որ նրանք Կորնելյայից են, ոչ թե հեգնանք է, այլ փաստ:

Շատ երկրպագուներ երկար ժամանակ այստեղ վիրավորում են ինձ և իմ ընտանիքին: Ես պարզապես հասկացրի նրանց, որ պետք է հարգալից լինել, գուցե ես պետք է չանեի դա: Ես գիտեմ «Էսպանյոլի» շատ լավ երկրպագուների: Գուցե իմ ժեստը պետք է ուղված լիներ այն մարդկանց, ովքեր ղեկավարում են ակումբը և չեն հետևում իրենց երկրպագուների պահվածքին:

Նրանք բողոքում են ինձնից, բայց վիրավորում են ընտանիքիս: Նրանք չեն ուսումնասիրում իմ ընտանիքի նկատմամբ վիրավորանքները: Ա՛յ դա է անհարգալից վերաբերմունքը: Ասելը նրանց, որ իրենց հանգիստ պահեն, ամենափոքր բանն էր, որ ես կարող էի անել»,- խաղից հետո նշել էր Պիկեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս