![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ Վարչապետը և Նիդեռլանդների դեսպանը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցության հեռանկարները
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/13430_am_1_640x420.jpg)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային:
Հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Դավոսում Նիդեռլանդների իր գործընկերոջ Մարկ Ռուտեի հետ ունեցած արդյունավետ հանդիպմանը՝ նշելով, որ քննարկվել են համագործակցության հեռանկարները խելացի գյուղատնտեսության, կաթնամթերքի եւ մսամթերքի վերամշակման, ինչպես նաև ֆերմերային տնտեսությունների ստեղծման ուղղությամբ:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարող է որպես հարթակ հանդիսանալ հոլանդական բիզնեսի համար՝ տարբեր շուկաներ մուտք գործելու համար:
Դեսպանն իր հերթին ընդգծել է երկկողմ կապերի աշխուժացման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել շփումների ակտիվացմանն ու երկկողմ գործարար կապերի զարգացմանը: