Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1982 թ. ծնված Աննա Ս.-ն է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ադրբեջանցի Մալիք Բաբաևի բողոքն ընդդեմ Ադրբեջանի կառավարության:
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի՝ խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին պետ Վ. Ա.-ն:
Աֆղանստանի մայրաքաղաքում հազարից ավելի մարդ է դուրս եկել ցույցի՝ պահանջելով երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հրաժարականը, որը, նրանց կարծիքով, չկարողացավ կանխել ահաբեկչական գործողությունը, որը տեղի ունեցավ մայիսի 31-ին եւ տասնյակ կյանքեր խլել:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1955 թ. ծնված Եվգենիա Մկրտիչյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է երկրի Գերագույն դատարանին՝ պահանջելով վերականգնել ներգաղթի ոլորտում իր հրամանագրի գործողությունը, մասնավորապես, առավելապես մի շարք մուսուլմանական պետություններից երկիր քաղաքացիների մուտքի արգելքը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «պատմական սխալ» է համարել ԱՄՆ-ը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ստորագրել է որոշում Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումների վերացման մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, մաղթել առողջություն, արևշատություն և նոր ձեռքբերումներ:
Քանի որ Ադրբեջանը շարունակ մերժում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Մինսկի խումբը, բնականաբար, պետք է որոշակի մեխանիզմներ գտնի, որոնցից մեկն էլ հասցեական հայտարարությունն է։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ և ամենայն բարիք:
Երկրաշարժը զգացվել ԱՀ Ստեփանակերտ քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
ԱՄՆ-ի ղեկավարը նշել է, որ իր երկիրը կարող է մինչեւ 2025 թվականը 2,7 միլիոն աշխատատեղ կորցնել, եթե կատարի համաձայնագրի դրույթները:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 1-ին ժամանել է Ստամբուլ:
Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ավտովթարի է ենթարկվել Սերբիայի մայրաքաղաքից Չաչակ քաղաք ձգվող ճանապարհին, որը 140 կիլոմետր է հեռու Բելգրադից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ անձամբ պարզաբանելով կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից երկրիը դուրս բերելու իր որոշումը:
Հանրապետության նախագահն ամենևին էլ մտադիր չի եղել սոցապնախարարությունը նորից վստահել Արտեմ Ասատրյանին (նրա ղեկավարած կառույցում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալները լցրել էին համբերության բաժակի վերջին կաթիլը):
«Գրին քարտ»-ի խաղարկությունը ԱՄՆ քաղաքացիության տանող միակ ուղին չէ: ԱՄՆ քաղաքացիություն կարող են ստանալ և՛ վիճակահանությամբ, որը բազմազանության քաղաքականության դրսևորումն է, և՛ ներգաղթի դիմումով, որի համար դիմումատուն պետք է լինի ԱՄՆ քաղաքացի:
Նոր կառավարության անդամների նշանակման ամբողջ ժամանակահատվածում ինտրիգներ են խմորվել, ինչի պատճառով էլ գործադիրի մի շարք նախարարներ բավականին ուշ նշանակվեցին:
Եթե Արաքս Մանսուրյանը վաստակավոր, ժողովրդական արտիստ չէ, ավելի ժողովրդական ու վաստակավոր չէ՞, քան որևէ մեկը: Սրանք պայմանական բաներ են: Աշխարհի ամենադժվարին հանդիսատեսը հայն է, խոսքը սփյուռքի մասին չէ, այլ հայաստանցի հայի:
Բեյրութի թաղամասերից մեկում անհայտ մարդը կրակ է բացել հայ գործարար Հարութ Զաարաբ Քֆերկյանի ուղղությամբ՝ վնասելով նրան ուսի հատվածում:
Տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը լավ չի պատկերացնում Հայաստանի իշխանության առանձնահատկությունը, և եթե հանկարծ նա որոշի ստուգումներ ձեռնարկել ոստիկանությունում՝ հայկական մամուլի շատ միջոցների առաջին էջերին անպայմանորեն կհայնտնվեն վարչապետի անձնական կյանքին վերաբերող լուսանկարներ և տեղեկություններ։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, որ նախօրեին «անհաջողակ» անվանեց ծխող Մարդկանց՝ ազդարարելով Հայաստանում ծխելու դեմ պայքարի մասին, հայտարարել է, թե կարգը խախտելու դեպքում կտուգանի անգամ Սերժ Սարգսյանին:
Կատարի Պետության քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին որոշումը թույլ կտա Կատարի Պետության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով։
Պարզվել են տարիներ առաջ կատարված սպանության հանգամանքները, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Հունիսի 2-ին, ժամը 05:58-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 2-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունիսի 2-ին, ժամը 02:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում: