Սերժ Սարգսյանը մտադիր չի եղել սոցապնախարարությունը նորից վստահել Արտեմ Ասատրյանին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե հանրապետության նախագահն ամենևին էլ մտադիր չի եղել սոցապնախարարությունը նորից վստահել Արտեմ Ասատրյանին (նրա ղեկավարած կառույցում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալները լցրել էին համբերության բաժակի վերջին կաթիլը): Իշխանությունը նաև մտավախություն ուներ, որ երկար տարիներ համակարգում աշխատած Ասատրյանը բոլոր սողանցքերը գիտի ու կարող է միշտ ջրից «չոր» դուրս գալ:

Սակայն տեւական փնտրտուքից հետո կանգ առան կրկին Արտեմ Ասատրյանի վրա, քանի որ սոցիալական ոլորտը բավական խնդրահարույց ու բարդ է, շատերը չեն ցանկանում մտնել այդ բեռան տակ, իսկ նախագահն էլ հարմար թեկնածու չի գտել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930