Մեծ դիմակայություն՝ Կարեն Կարապետյանի և ոստիկանության միջև. «Ժամանակ»
                                    «Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում չի բացառվում, որ մեծ դիմակայություն սկսվի վարչապետ Կարեն Կարապետյանի և ոստիկանության միջև:
Ոստիկանության կողմից օրերս Բավրայի մաքսակետի պետի ու մաքսային միջնորդություն իրականացնող ՍՊԸ տնօրենի ձերբակալությունից հետո վարչապետը, որպես պատասխան, ցանկանում է կառավարության վերահսկողական վարչությանը «գործուղել» ոստիկանություն, որտեղ ստուգումների արդյունքում հույս ունի հասարակության համար սենսացիոն բացահայտումներ անել: Տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը լավ չի պատկերացնում Հայաստանի իշխանության առանձնահատկությունը, և եթե հանկարծ նա որոշի ստուգումներ ձեռնարկել ոստիկանությունում՝ հայկական մամուլի շատ միջոցների առաջին էջերին անպայմանորեն կհայտնվեն վարչապետի անձնական կյանքին վերաբերող լուսանկարներ և տեղեկություններ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    