Բաժիններ՝

Հրդեհ Արցախի պողոտայում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հունիսի 2-ին, ժամը 02:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:37-ին, մարվել՝ 03:17-ին:

Պարզվել է, որ պատշգամբում այրվել են 2 փայտե պահարան (մոտ 7 քմ), պատշգամբի ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 3 քմ) և ջերմահարվել են պատերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս