Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներին դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը ձերբակալվել է:
Մայիսի 31-ին Շենգավիթ վարչական շրջանում բնակվող ամուսինները վիճաբանել են, որի պատճառը եղել է այն, որ տղամարդը տուն է վերադարձել հարբած վիճակում և կինը դիտողություն է արել նրան, կինն այնքան է զայրացած եղել, որ զանգահարել է ոստիկանություն:
«Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է հավանական մաքսանենգության վերաբերյալ տեղեկատվության ստացումը դարձնել շուրջօրյա՝ ձեռնարկելով առավել օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ: Այժմ աշխատանքներ են տարվում նաև վերահսկելի մատակարարումներն ակտիվացնելու ուղղությամբ»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հուսով է, որ ԱՄՆ-ն, չնայած Փարիզի համաձայնագրից դուրս գալուն, կշարունակի կլիմայական փոփոխությունների կանխման աշխատանքը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչներին՝ խնդրելով օգնել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնմանը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը պաշտոնապես նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին տեղեկացնում է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան: Արգենտինայի ազգային թիմը կգլխավորի Խորխե Սամպաոլին, ով 5 տարվա պայմանագիր է ստորագրել թիմի հետ: Այն նախատեսված է մինչև 2022 թվականի աշխարհի առաջնությունը:
Հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվում այն ընտանիքները, որտեղ պետք է ապրեն ԱՄՆ-ից ժամանած կամավորները, նա պատասխանեց. «Ընտանիքները դիմում են, ոմանց ընտրում ենք, ոմանց՝ ոչ, բայց հիմնական պայմանն է, որ ընտանիքը լինի ջերմ, օգնի կամավորին, որպեսզի նա ինտեգրվի նոր միջավայրում։ Երբ ծրագրի ավարտին մեր կամավորներին հարցնում ենք՝ ի՞նչը կկարոտեք Հայաստանում, իրենք ասում են՝ հայ ընտանիքը»։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Եվրամիությունը հավատարիմ է մնում կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին, մինչդեռ ԱՄՆ-ը կորցնում է պատմական հնարավորությունը՝ դուրս գալով դրանից:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կազմակերպված խումբը զավթած վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցներն ու պատանդներին ազատելու պայմանով պետությանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում յոթ մարդ է զոհվել հակակառավարական ակցիայի ընթացքում:
Հարավային Օսիան պատրաստ է ապահովել հանրապետության տարածքով բեռների տարանցումը Ռուսաստանի եւ Անդրկովկասի երկրների, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Իրանի միջեւ, բայց միայն որպես իրավահավասար գործընկեր:
«Միջազգային ճգնաժամային խումբ կոչվածը կատարել է մեծ հանցագործություն՝ տարածաշրջանի ժողովուրդների դեմ, երբ 2000-ականների սկզբին հրապարակեց մի փաստաթուղթ, որում մասնավորապես նշված էր՝ օկուպացված տարածքներ, նաև նշված էր, որ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ տարածքները չբնակեցվեն հայերով»։
Հունիսի 7-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութի սրահից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
«Հյուծող պատերազմի մեթոդները հենց դրա մասին են խոսում. նա ստեղծում է մթնոլորտ, որտեղ տեսնում է, որ նախ և առաջ՝ իրենց ոչ ոք չի կարող պատժել, թեև նա խախտում է զինադադարը կոպտորեն, որևէ մեկը, ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ Հայաստանը, չի դարձրել այդպիսի կոպիտ խախտումները որևէ քաղաքական օրակարգի հարց»։
WikiLeaks պորտալը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր չափաբաժին է հրապարակել Vault 7 ընդհանուր վերտառությամբ հրապարակումների շարքի շրջանակներում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի խոշորագույն մշակութային հաստատության՝ Գյոթեի ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանին:
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 2-ին հավանություն է տվել գահից Ակահիտո կայսեր հրաժարվելու եւ այն իր ավագ որդուն՝ Նարուհիտո գահաժառանգ արքայազնին հանձնելու հատուկ օրինագծին:
Ալավերդյանը հիշեցրեց նաև, որ, երբ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո Դատախազության աշխատավարձերը բարձրացվեցին, դա դիտվեց՝ որպես կաշառք, իշխանության կողմից Դատախազությանը կաշառելու ձև. «Մենք գիտենք, որ մարտի 1-ի դեպքերը՝ այդքան հմուտ դատավորներով, դատապաշտպաններով ու դատախազներով, չբացահայտվեցին։ Դրա համար դա մնաց՝ որպես հատվածական, գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանը կաշառելու ձև»։
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 31-ին այցելեց Շոտլանդիա, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ խորհրդարանի խոսնակ Քեն Մակինտոշի, Էդինբուրգի քաղաքապետ Ֆրանկ Ռոսսի, Միջազգային զարգացման և Եվրոպայի հարցերով նախարար Ալասդեր Ալլանի հետ։
Նավաշինարարներն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին են հանձնել Gerald R. Ford ավիակիրը:
Երեկ՝ հունիսի 1-ի կեսօրին Խաղաղապահ զորքերի մայրաքաղաքային գնդի տարածքում ինքնասպանության դեպք էր տեղի ունեցել:
Տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն գործի է անցել: Մաղթում եմ, որ այս նոր ժամանակաշրջանը բարի լինի հայ համայնքի համար»,-նշել է Փայլանը:
Արդեն 3 ժամից ավելի է, Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցին հարակից 120-ից ավելի սեփական տների բնակիչներ արդարացիորեն բարձրաձայնում են, որ Երևանի քաղաքապետարանի սխալ որոշման արդյունքում իրենք հայտնվում են շրջափակման մեջ։
Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայից երկիր ավելի վաղ արգելված մթերքների ներկրման սահմանափակումները, բացի լոլիկից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 1-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին:
Պենտագոնը Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ավիաբազա է փոխադրել В-52Н մի քանի ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել: