Բաժիններ՝

Հանրակացարանի նկուղում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դիակը

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1955 թ. ծնված Եվգենիա Մկրտիչյանը:

Մայիսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 1-ին, ժամը 12.30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի քոլեջի հանրակացարանի նկուղում` մոտ 1,5 մ խորության ջրի մեջ, հայտնաբերվել է Ե. Մկրտիչյանի դիակը:

Նշանակվել է ԴԲՓ:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930